background background background background

Blog

Back to Blog
ԼՕԼՕ խորհուրդներ

ԼՕԼՕ խորհուրդներ

Պատիժը թելադրանք է․ այն միայն ցույց է տալիս երեխային, թե ինչ չի կարելի անել։ Պատժի դեպքում ծնողը չի ասում, թե ինչ չի կարելի անել անցանկալի վարքի փոխարեն, այլ միայն մատնանշում է վատը և պատժում դրա համար։ Այսինքն՝ պատիժը թույլ չի տալիս երեխային գիտակցել իր սխալը, գտնել դրա լուծումներն ու այլ տարբերակները, ճանաչել սեփական հնարավորությունները։

Կարգապահությունը սովորեցնում է և ուղղորդում, պատիժը վերահսկում է և հատուցում։ Պետք է հստակ գիտակցել և հիշել, որ փոքրիկները զանցանքներ չեն գործում, նրանք ընդամենը սխալվում են, և այդ սխալներն անհրաժեշտ է հետևողաբար ուղղել, օգնել փոքրիկին գիտակցել դրանք։

Պատիժը սովորեցնում է երեխային անվերջ հետևել արտաքին վերահսկողությանը, անել կամ չանել որևէ բան՝ առաջնորդվելով շրջապատի ստեղծած կանոններով։ Մինչդեռ կարգապահությունն օգնում է երեխային հասնել ներքին պատասխանատվության, կարողանալ ընտրություն կատարել սեփական արարքների միջև, գիտակցել դրանց հետևանքները։ Պատիժը սովորեցնում է երեխային վախենալ ազդեցիկ մեծահասակից, կարգապահությունը սովորեցնում է հարգել և երկխոսության մեջ մտնել մեծահասակի հետ։

Պատիժը սերմանում է վախ, ցածր ինքնագնահատական, ճնշվածություն, որի հետևանքով երեխան կարող է դառնալ ագրեսիվ, դաժան, վրեժխնդիր։ Կարգապահությունը սերմանում է պատասխանատվութուն և հասունություն։ Երեխան դադարում է լսել անիմաստ հակադրություններ, զգալ բարկություն, անել չարաճճիություն, եթե ստանում է պատշաճ ուշադրություն, հարգանք, և ընդունվում է մեծահասակի կողմից

Եվ ահա՝ Լօլօ-ն ս..

Եվ ահա՝ Լօլօ-ն ս..

Միասին տեղեկանանք և էլ ավելի շատ իմանանք՝«Հետաքրքիր փաստեր փոքրիկների մասին»․— Մ..

Երեխայի կանոնավո..

Երեխայի կանոնավո..

Երեխայի կանոնավոր քունն ուղղակիորեն կապված է նրա նյարդային համակարգի, շրջապատող..

Խորհուրդներ Մարի..

Խորհուրդներ Մարի..

Եթե Դուք տարին մեկ անգամ ընթերցեք այս ցուցակը, ապա երեխայի հետ հարաբերություններ..

Երեխաներին ընկեր..

Երեխաներին ընկեր..

Լօլօ-ում կարևոր է երեխաների համար ջերմ ու հուզական մթնոլորտի ստեղծումը, որտեղ հն..