background background background background

Մասնաշենքեր

Հետ դեպի Մասնաշենքեր

LOLO 1

098 086461 | 096 086461
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Առինջ, Պարույր Սևակի թղմ. 8փ., 5 տուն

Նկարագրություն

2015 թ սեպտեմբերի 1- ին բացվեց ԼՕԼՕ-ի առաջին մասնաճուղը, որն ուներ ընդամենը երեք խումբ: Փոքրիկ, բայց ջերմ այս մասնաշենքը կարճ ժամանակահատվածում հասցրեց գրավել բազում ծնողների վստահությունը և բազմաթիվ մանուկների սրտերը: Հմուտ ու բանիմաց ուսումնամանկավարժական կազմի, նորարարական մասնագիտական մոտեցումների, առողջ և էսթետիկ մատուցված սննդի, սիրո և հոգատարության նախապայմանների շնորհիվ ԼՕԼՕ-ի առաջին մասնաշենքի տարածքը սկսեց չբավավականացնել իր չափերով և հարկ եղավ ստեղծել նոր մասնաշենք: Հետագայում՝ 2019 թվականին, առաջին մասնաշենքի տարածքը բարեկարգվեց, ընդլայնվեց և ներկայացավ նոր ձևաչափով: Այժմ ԼՕԼՕ 1 մասնաշենքն աշխատում է 6 խմբով, ամեն առավոտ մեծ ուրախությամբ ընդունում է 1.4 տարեկանից մինչև 6 տարեկան լօլօիկներին իր հյուրընկալ հարկի տակ, և ապահովում նրանց հեքիաթային մանկությունը: